Պույոլը հնարավոր է մասնակցի «Բավարիայի» հետ առաջին խաղին

Պույոլը հնարավոր է մասնակցի «Բավարիայի» հետ առաջին խաղին

«Բարսելոնայի» պաշտպան Կառլես Պույոլը կարող է մասնակցել Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ փուլի «Բավարիայի» հետ առաջին հանդիպմանը, հաղորդում են իսպանական ԶԼՄ-ները:

Հիշեցնենք’ Իսպանիայի հավաքականի ֆուտբոլիստը արդեն մեկ ամիս շարունակ ապաքինվում է ծնկի վնասվածքից: Ըստ բժիշկների նախնական կանխատեսումների’ նա ստիպված էր բաց թողնել 6-8 շաբաթ, սակայն ֆուտբոլիստը հայտնի է իր մարտական տրամադրվածությամբ ու հնարավորություն ունի վերականգնվելու ժամանակից շուտ: Պույոլի պրոֆեսիոնալ կարիերայում այդպիսի դեպքերը քիչ չեն եղել: Անձամբ խաղացողը շատ լավատես է ու անպայման ցանկանում է մասնակցել գերմանական գրանդի հետ կարևոր հանդիպմանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում