«Ման. Յունայթեդն» ու «Պորտուն» կարող են ֆուտբոլիստների փոխանակություն կատարել

«Ման. Յունայթեդն» ու «Պորտուն» կարող են ֆուտբոլիստների փոխանակություն կատարել

«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Անդերսոնը կարող է վերադառնալ Պորտուգալիա:

25-ամյա կիսապաշտպանը Անգլիա է տեղափոխվել 2007 թվականին, սակայն բազմաթիվ վնասվածքների պատճառով այդպես էլ չի կարողացել իրեն լիարժեք դրսևորել մանկունյական թիմի կազմում:

Իր հերթին, թիմի գլխավոր մարզիչ սըր Ալեքս Ֆերգյուսոնը ցանկանում է հզորացնել թիմի հարձակվողական պոտենցիալն ու իր հայացքն ուղղել է «Պորտուի» կիսապաշտպան Ջեյմս Ռոդրիգեսի կողմը: Անգլիացիները նախորդ ամառ փորձել են ձեռք բերել նրան, սակայն պորտուգալական ակումբը մերժել է նրանց առաջարկած 25 մլն. ֆունտը:

Սպասվում է, որ Նանին ամռանը կհեռանա «Յունայթեդից» ու Ռոդրիգեսը դիտարկվում է որպես նրա փոխարինող: Կոլումբիացու տրանսֆերի մեջ կարող է ներգրավվել նաև Անդերսոնը, ով այն ժամանակ «Յունայթեդ» է տեղափոխվել հենց «Պորտուից»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում