Գուայտան կարող է դառնալ Վալդեսի փոխարինողը «Բարսելոնայում»

Գուայտան կարող է դառնալ Վալդեսի փոխարինողը «Բարսելոնայում»

Ինչպես հայտնի է, «Բարսելոնայի» դարպասապահ Վիկտոր Վալդեսը արդեն հայտարարել է, որ նոր պայմանագիր չի կնքելու ակումբի հետ ու, ամենայն հավանականությամբ, արդեն այս ամռանը կհեռանա թիմից: Կատալոնական ակումբն էլ նոր դարպասապահի փնտրտուքների մեջ է:

«Վալենսիայի» դարպասապահ Վիսենտե Գուայտան հայտնվել է «կապտանռնագույնների» հնարավոր նորեկների ցուցակում: Տեղեկացվում է, որ ակումբի սպորտային տնօրեն Անդոնի Սուբիսարետան համարվում է վալենսիացիների 26-ամյա դարպասապահի խաղի մոլի երկրպագուն ու ցանկանում է նրան տեսնել «Կամպ Նոու» մարզադաշտում:

Գուայտայի ներկայիս պայմանագիրը «Վալենսիայի» հետ գործում է մինչև 2015 թվականը: Այս մրցաշրջանում նա իր թիմի կազմում միայն 19 հանդիպման է մասնակցել, քանի որ հիմնականում պարտվում է մյուս դարպասապահ Դիեգո Ալվեսի հետ մրցակցությունում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում