«Ռեալը», «Ինտերը» և «Յուվենտուսը» կմասնակցեն Guiness International Champions Cup-ին

«Ռեալը», «Ինտերը» և «Յուվենտուսը» կմասնակցեն Guiness International Champions Cup-ին

Guiness International Champions Cup-ի մասնակիցների թիվը համարլվեց ևս մեկով: «Ինտերի» ղեկավարությունը պաշտոնապես հայտարարել է, որ մասնակցելու է ամառային մրցաշարին:

Միլանյան ակումբի գործադիր տնօրեն Մարկո Ֆասսոնեն այս առիթով ասել է.

-Սա հիանալի մրցաշար է լինելու` հաշվի առնելով այն հանգամանքը, որ մենք խաղալու ենք «Ռեալի», «Յուվենտուսի», «Լոս-Անջելես Գելեքսիի» պես թիմերի դեմ: Ես հույս ունեմ տեսնել լիարժեք, և ոչ թե ընկերական հանդիպումներ:

Նշենք, որ մրցաշարը կանցկացվի հուլիսի 27-ից օգոստոսի 7-ը` Ֆլորիդայում: Մասնակիցների ամբողջական ցանկը դեռ հայտնի չէ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում