Մալուդան անհամբերությամբ սպասում է «Չելսիից» հեռանալուն

Մալուդան անհամբերությամբ սպասում է «Չելսիից» հեռանալուն

«Չելսիի» կիսապաշտպան Ֆլորան Մալուդան, ով վերջերս քննադատել էր ակումբի ղեկավարությանն իրեն այլ թիմ տեղափոխվել չթողնելու համար, դեռ չգիտի` որտեղ է շարունակելու կարիերան: Նշենք, որ Մալուդան այժմ մարզվում է «ազնվականների» երիտասարդական թիմի կազմում և ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ մտադրվել է նոր ակումմբ գտնել իր համար:

-Այս պահին միայն մեկ բան կարող եմ ասել` լավ է, որ «Չելսիից» հեռանալուն քիչ ժամանակ է մնացել: Ես պահպանել եմ մարզավիճակս, սակայն չգիտեմ` որտեղ կխաղամ ամռանը,-ասել է Մալուդան:

Հետևեք մեզ նաև Telegram-ում