Միկկոլին վնասել է ձախ ազդրը

Միկկոլին վնասել է ձախ ազդրը

«Պալերմոյի» ֆուտբոլիստ Ֆաբրիցիո Միկկոլին ձախ ազդրի մկանային վնասվածք է ստացել և չի կարողանա մասնակցել իր թիմի առաջիկա խաղերին: Այս մասին հաղորդում է Football Italia-ն: 

Ակումբի մարզչական կազմը հույս ունի, որ Միկկոլին կհասցնի ապաքինվել նախքան «Ինտերի» հետ հանդիպումը:

Հավելենք` այս մրցաշրջանում ֆուտբոլիստը մասնակցել է 24 հանդիպման և դարձել 6 գոլի հեղինակ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում