«Զենիթը» հաղթեց «Կուբանին» և դուրս եկավ կիսաեզրափակիչ. Պիցցելին խաղաց 85 րոպե

«Զենիթը» հաղթեց «Կուբանին» և դուրս եկավ կիսաեզրափակիչ. Պիցցելին խաղաց 85 րոպե

Ռուսաստանի գավաթի խաղարկության քառորդ եզրափակչի շրջանակներում Սանկտ Պետերբուրգի «Զենիթը» հյուրընկալել էր Կրասնոդարի «Կուբանին»:

Թեպետ թիմերը հանդիպման հիմնական և լրացուցիչ ժամանակահատվածում ստեղծեցին գոլային իրադրություններ, հաշիվն այդպես էլ չբացվեց, և գործը հասավ հետխաղյա 11 մետրանոց հարվածաշարին: Այստեղ առավել դիպուկ գտնվեցին պետերբուրգցիները` 4:3, և «Զենիթը» կիսաեզրափակիչ փուլում է:

Նշենք, որ Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Մարկոս Պիցցելին «Կուբանի» մեկնարկային կազմում էր և փոխարինվեց 85-րդ րոպեին. Մարկոսի փոխարեն խաղադաշտ դուրս եկավ Կաբորեն: Մեր հավաքականի մյուս ֆուտբոլիստը` Արազ Օզբիլիսը հայտավորված չէր այս հանդիպմանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում