Marca.Պույոլը կկարողանա մասնակցել «Բավարիայի» հետ խաղին

Marca.Պույոլը կկարողանա մասնակցել «Բավարիայի» հետ խաղին

«Բարսելոնայի» պաշտպանը շարունակում է ապաքինվել ծնկի վնասվածքից: Իսպանական մի շարք լրատվամիջոցներ այսօր տեղեկություն են հրապարակել, որի համաձայն Պույոլի վերականգնման գործընթացն արագ է տեղի ունենում, և ֆուտբոլիստն ամենայն հավանականությամբ կմասնակցի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ փուլի «Բավարիայի» դեմ հանդիպմանը:

Հիշեցնենք, որ Կարլես Պույոլը խաղադաշտ դուրս չի եկել մարտի կեսերից, երբ ենթարկվեց հերթական վիրահատությանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում