Ջոկովիչ. Իմ խաղը հեռու է իդեալականից

Ջոկովիչ. Իմ խաղը հեռու է իդեալականից

Մոնտե-Կարլոյի մրցաշարի երկրորդ շրջանում ռուս Միխայել Յուժնիյին 4:6, 6:1, 6:4 հաշվով հաղթելուց հետո, սերբ թենիսիստը հարցազրույց է տվել Tennis.com-ին և անդրադարձել իր խաղին:

-Այսօրվա հանդիպումն ինձ համար մեծ փորձություն էր: Ես դիմացա և դուրս եկա հաջորդ փուլ, իսկ դա ամենակարևորն է: Գիտեմ` իմ խաղը դեռ շատ հեռու է իդեալականից. ֆիզիկապես սովորականից երկու անգամ ավելի շատ տանջվեցի: Ես ինձ դեռ լիարժեք լավ չեմ զգում: Այս պահին ամենակարևորն այն է, որ ռիսկի դիմելով կրկին վնասվածք  չստանամ,-ասել է Ջոկովիչը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում