Սևադա Արզումանյան. Շնորհավորում եմ «Շիրակին» և «Փյունիկին»

Սևադա Արզումանյան. Շնորհավորում եմ «Շիրակին» և «Փյունիկին»

Հայաստանի գավաթի կիսաեզրափակիչում «Փյունիկից» կրած պարտությունից հետո «Գանձասարի» գլխավոր մարզիչ Սևադա Արզումանյանը երևանյան ակումբի պաշտոնական կայքի հետ զրույցում նշել է հետևյալը.

-Շնորհավորում եմ «Փյունիկին» եզրափակիչ դուրս գալու համար, ինչպես նաև «Շիրակին»: Թող հաղթի ուժեղագույնը եզրափակիչում: Մեր տղաներն ամեն ինչ արեցին, որպեսզի կարողանան չեզոքացնել այդ մի գնդակի տարբերությունն ու դուրս գան հաջորդ փուլ: Բայց ստացվեց այնքան, ինչքան կարողացանք:

Ամեն դեպքում, կարծում եմ, մինչև խաղավարտը շատ լարված հանդիպում էր ընթանում: Կփորձենք մեր ուժերը կենտրոնացնել առաջնության վրա ու արագ մոռանալ այսօրվա խաղը:
Ինչ վերաբերում է Արսեն Բեգլարյանի բացակայությանը, այլընտրանք չունեինք, քանի որ նա ջերմությամբ պարկած է և ամբողջ գիշեր բժշկական միջամտություն են նրան ցուցաբերել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում