«Ռոման» հաղթեց «Ինտերին» և դուրս եկավ եզրափակիչ (տեսանյութ)

«Ռոման» հաղթեց «Ինտերին» և դուրս եկավ եզրափակիչ (տեսանյութ)

Իտալիայի գավաթի խաղարկության եզրափակիչ փուլի ուղեգրերից մեկը «Ռոմայինն» է: 

Կիսաեզրափակիչ առաջին խաղում հռոմեական ակումբը սեփական դաշտում 2:1 հաշվով «Ինտերի» նկատմամբ առավելության  հասնելուց հետո, կարողացավ հաղթանակ տոնել նաև «Սան-Սիրոյում»:

Հանդիպման հաշիվը 22-րդ րոպեին բացեց Ժոնատանը, սակայն երկրորդ խաղակեսում Դեստրոյի  դուբլի և Տորոսիդեսի գոլի շնորհիվ «Ռոման» դուրս եկավ գավաթի խաղարկության եզրափակիչ: Հանդիպման վերջնական հաշիվը ձևակերպեց Ալվարեսը` 80-րդ րոպեին կրճատելով հաշվի տարբերությունը. «Ինտեր»-«Ռոմա»` 2:3:

Հետևեք մեզ նաև Telegram-ում