Պրեմիեր լիգա. «Սիթին» հաղթում է, «Յունայթեդը» խուսափում պարտությունից

Պրեմիեր լիգա. «Սիթին» հաղթում է, «Յունայթեդը» խուսափում պարտությունից

Անգլիայի առաջնությունում կայանում են 33-րդ տուրի հանդիպումներն ու չորեքշաբթի օրը իրենց հանդիպումներն անցկացրին երկու առաջատարները’ «Մանչեսթեր Յունայթեդն» ու «Սիթին»:

Սըր Ալեքս Ֆերգյուսոնի թիմը մրցակցի հարկի տակ հանդիպեց «Վեսթ Հեմին»: Առաջին խաղակեսում Ռիկարդո Վազ Տեի ու Անտոնիո Վալենսիայի գոլերի օգնությամբ թիմերը մեկական գնդակ փոխանակեցին: 55-րդ րոպեին Մոհամեդ Դիամեն տանտերերին առաջ մղեց հաշվի մեջ, սակայն 77-րդ րոպեին Ռոբին վան Պերսին կրկին հավասարեցրեց հանդիպման հաշիվը ու իր թիմին փրկեց պարտությունից’ 2-2:

«Մանչեսթեր Սիթին» «Էթիհադում» հյուրընկալել էր «Ուիգանին»: Չնայած ունեցած մեծ առավելությանը’ Ռոբերտո Մանչինիի սաները միայն 84-րդ րոպեին առաջ անցան հաշվի մեջ, երբ հաջողության հասավ Կառլոս Տևեսը ու դա բավական էր այս խաղում հաղթանակ գրանցելու համար:

Այս տուրից հետո «Յունայթեդը» ունի 81 միավոր, իսկ «Սիթին»’ 68, սակայն «քաղաքայինները» մեկ խաղ պակաս են անցկացրել:

«Վեսթ Հեմ» 2-2 «Մանչեսթեր Յունայթեդ»

Վազ Տե (17), Դիամե (55) – Վալենսիա (31), վան Պերսի (77)

«Մանչեսթեր Սիթի» 1-0 «Ուիգան»

Տևես (84) 

Հետևեք մեզ նաև Telegram-ում