Հայտնի մարզիկների՝ աֆորիզմ դարձած խոսքերը

Հայտնի մարզիկների՝ աֆորիզմ դարձած խոսքերը










Զինեդին Զիդան

-Եթե դու ունես գոնե փոքրիկ հնարավորություն ուրիշներին օգնելու, օգնի’ր:

 

Մայքլ Ջորդան

-Սահմանները, ինչպես և վախերը, ավելի հաճախ պարզապես պատրանքներ են:

 

 

Ուեյն Ռունի

-Կարողացիր վերապրել այն րոպեն, երբ թվում է՝ ամեն ինչ ավելի վատ է:

 Պելե

-Հաջողությունը պատահականություն չէ: Դա ծանր աշխատանք է, հաստատակամություն, ուսուցում, ուսումնասիրություն, զոհաբերություն և ամենից առաջ՝ սեր՝ այն ամենի նկատմամբ , ինչ անում ես կամ սովորում ես անել:

 

Լիոնել Մեսսի

-Գլխավորը թիմակիցներիդ հարգանքն է և օգնությունը:

 Կրիշտիանու Ռոնալդու

-Երբ ես կախում եմ սպորտային կոշիկներս մեխից, ես ուզում եմ , որ մարդիկ միայն ասեն՝ նա մեծն խաղացեղ է եղել: Ոչինչ ավելին: Ես ուզում եմ հետք թողնել ֆուտբոլային պատմության մեջ:

 Ռոնալդինյո 

-Ես գեղեցիկ չեմ, բայց այն, ինչ ես անում եմ, հիացնում է:

Մուհամմեդ Ալի

-Անհնարինը ընդամենը բարձրաձայն բառ է, որի ետևում թաքնվում են փոքր մարդիկ: Նրանց համար հեշտ է ապրել բնականոն աշխարհում, քան իրենց մեջ ուժ գտնել՝ փոխելու այն: 

Անհնարինը փաստ չէ: Այն ընդամենը կարծիք է:

Անհնարինը դատավճիռ չէ: Դա մարտահրավեր է:

Անհնարինը քեզ ստուգելու հնարավորություն է:

Անհնարինը հավետը չէ:

 

 

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում