ԱՄՆ-ն Սիրիայի վրա հարձակման ծրագի՞ր է մշակում

Ըստ իսրայելական լրատվամիջոցների, ԱՄՆ-ը խորհդակցություններ է անցկացնում Մեծ Բրիտանիայի, Իտալիայի և Թուրքիայի հետ` ներսիրիական ճգնաժամում հնարավոր ռազմական միջամտությանը նախապատրաստական գործողությունների շուրջ:

Այդ առիթով, Օբաման որոշել է հանդիպել ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի հետ, երբ վերջինս վերադառնա Վաշինգտոն՝ փետրվարի 24-ին Թունիսում կայանալիք «Սիրիայի բարեկամների» խմբի հանդիպումից հետո:

«Օբաման,նախ ուզում է իմանալ,թե արդյոք Սաուդյան Արաբիան,Եգիպտոսը,Քաթարը և ԱՄԷպատրաստ են տրամադրել անհրաժեշտքաղաքական,ռազմական և ֆինանսական աջակցություն Սիրիայիդեմ Արևմուտքի հարձակման դեպքում»,-հայտնում էԻսրայելի«Debka»անկախ տեղեկատվական պորտալը:

Իսկ ահա Սիրիայի հարրցով ՄԱԿ-ի անկախ հանձնաժողովը պատրաստել է այդ երկրի  բարձրաստիճան պաշտոնյաների անունների ցանկը, ովքեր պետք է պատասխանատվության ենթարկվեն երկրում ծագած քաղաքացիական հակամարտության ընթացքում մարդկության դեմ կատարած հանցագործությունների համար: Հանձնաժողովը ստացել է հավաստի ապացույցներ այն մասին, թե ինչպես է սիրիական բանակի հրամանատարական կազմը պատվիրել  իր ենթականերին` կրակել անզեն ցուցարարների վրա, և սպանել այն զինվորեին, ովքեր  կհրաժարվեն ենթարկվել նման  հրամաններին: Զեկույցում նշվում են նաև բնակելի թաղամասերում ծանր զենքերի, այդ թվում՝ տանկերի օգտագործման, առանց պատճառի ձերբակալությունների և ձերբակալվածների իրավունքների խախտման փաստերի մասին: Հանձնաժողովը կոչ է արել հետաքննել բոլոր հանցագործությունները և պատժել մեղսագործներին:

Նշենք, որ հանձնաժողովը ստեղծվել է 2011 թվականի օգոստոսին ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի կողմից: Այն գլխավորում է բրազիլիացի փորձագետ Պաուլո Պիներոն:

Հարաբերությունները լարված են նաեւ հարեւաններ Թուրքիայի եւ Սիրիրայի միջեւ: Թուրքիայի քաղաքական ընդդիմադիր կուսակցություններն և թուրքական համայնքների ներկայացուցիչները վերահաստատել են Թուրքիայի վարչապետ Ռեջեբ Թայիփ Էրդողանի՝ Սիրիայի ներքին գործերին միջամտելու մերժումը,հաղորդում է«SANA»լրատվական գործակալությունը:

«Ո՛չ Սիրիայի իմպերիալիստ գործերի միջամտությանը» խորագրով հայտարարության մեջ նրանք խստորեն դատապարտել են տարածաշրջանում ԱՄՆ-ի ծրագրերը՝ ափսոսանք հայտնելով, որ թուրքական կառավարությունը այդ ծրագրերի իրականացման գործիքն է դարձել:  Հայտարարության մեջ ասվում է, որ թուրքական ընդդիմությունը շարունակում է պայքարելամերիկաիսրայելական գերիշխանության դաշինքի դեմ, և սատարում է խաղաղ ճանապարհով Սիրիայի ճգնաժամի լուծմանը:  Նաև ըդգծվում է, որ Էրդողանի կառավարությունը, որը իբր թե անհանգստանում է սիրիական «ժողովրդավարության» համար, իր երկրում մեծապես ճնշում է այն ելույթները, որոնք ուղղված են Սիրայի հետ համերաշխ լինելուն, ինչպես նաև արտաքին միջամտության դեմ պայքարողների աջակիցներին:

Հայտարարության մեջ ափսոսանք է հայտնվում նաև այն մասին, որ Թուրքիայի տարածքը օգտագործվում էորպես ուսումնական բազա «Ալ-Քաիդա» խմբի ահաբեկիչների  համար:

Հիշեցնենք, որ ապստամբության ալիքը Սիրիայում սկսվել է 2011-ի մարտից: Ընդդիմադիրները պահանջում են Նախագահ Բաշար ալ-Ասսադի հրաժարականը: Արեւմտյան ուժերը մեծ ճնշում են գործադրում սիրիական իշխանությունների վրա` կիրառելով մի շարք սանկցիաներ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում