Ռիկարդո Կակա. «Հրաշամանուկից պահեստայինների նստարան»

Ռիկարդո Կակա. «Հրաշամանուկից պահեստայինների նստարան»

Ռիկարդո Իզեկսոն Դոս Սանտոս Լեյտեն ծնվել է Բրազիլիայի մայրաքաղաքում’ 1982թ. ապրիլի 22-ին: Ֆուտբոլիստի փոքր եղբայրը’ Դիեգոն չէր կարողանում արտաբերել Ռիկարդո անունն ու եղբորը «Caca» էր անվանում, դրանից հետո ծնողներն ու ընկերները ևս սկսեցին Կակա անունով դիմել բրազիլացուն:
Մանուկ հասակում Կական իր ֆիզիկական տվյալներով զիջում էր տարեկիցներին, սակայն երկարատև մարզումների ու համբերության շնորհիվ կարողացավ հավասարվել ու նույնիսկ շրջանցել նրանց: Կական առաջին մրցանակին արժանացել է պատանեկության տարիներին. հարազատ քաղաքի դպրոցների միջև անցկացրած առաջնության ժամանակ Ռիկարդոն նվաճեց լավագույն ֆուտբոլիստի կոչումը:

Կական մեծացել է հավատացյալների ընտանիքում և ցանկացած դժվարության ժամանակ ինքն իրեն հետևյալ հարցն է տալիս. «Իսկ ի՞նչ կաներ Հիսուսն իմ փոխարեն»:

Հրաշքը Կակայի կյանքում

Թերևս բոլոր ֆուտբոլասերներն էլ կհիշեն Կակայի կյանքի այն դրվագը, երբ 2000 թվականին սկսնակ ֆուտբոլիստը հանգստանալիս լողովազանի ամենաբարձր խողովակից իջնելիս լողավազանում հայտնվելու փոխարեն հայտնվեց դրա կողքին: Այդ պահին լուրջ վտանգի մասին որևէ մեկը չկասկածեց, Կական իրեն ուժեղ էր պահում: Բայց հաջորդ օրը մարզման ժամանակ տղան սաստիկ ցավեր էր զգում, կորցնում գիտակցությունը: Հիվանդանոցում հայտնեցին, որ վնասվել է Կակայի ողնաշարը: Շատ քիչ էր հավանականությունը, որ ֆուտբոլիստը կկարողանա շարունակել կարիերան կամ առհասարակ կքայլի: Այդ շրջանն ամենաբարդն էր Կակայի կյանքում. երկու ամիս նա միայն պառկեց: Ինչպես հետագայում Կական է նշել’ միայն Աստծո հանդեպ հավատն օգնեց լիովին ապաքինվել: Նա ամեն օր աղթում էր…աղոթում, որ Հիսուսը նրան այդ վիճակում չթողնի: Որոշ ժամանակ անց Կական ոտքի կանգնեց ու բժիշկները մինչև հիմա պնդում են, որ հրաշք է տեղի ունեցել: Հենց դրա համար, յուրաքանչյուր գոլից հետո Կական ձեռքերը վեր է պազում ու Աստծուց շնորհակալություն հայտնում, որ չլքեց ֆուտբոլի դաշտը:

Կակամանիայի կողքին’ «Երջանիկ երեխաներն ապրում են Հիսուսի սրտում»

2001 թվականին Կական տեղափոխվում է «Սան-Պաուլուի» մեծահասակների թիմ: Նույն տարվա մարտի 7-ին, «Ռիոյի» հետ եզրափակչում Կական 2 րոպեում 2 գնդակ է խփում ու հաղթանակ պարգևում թիմին: Ամբողջ Բրազիլիան սկսում է երկրպագել Կակային: Առաջանում է այսպես ասած կակամանիա… Մամուլն ու երկրպագուները հանգիստ չէին տալիս իրենց հերոսին: Բայց այդ ամենը աստղային հիվանդության չի վերածվում տղայի մոտ: Նա նույն բարի, ժպտերես երեխան էր մնում: Իսկ նրա սենյակի պատից չի ջնջվում «Երջանիկ երեխաներն ապրում են Հիսուսի սրտում» գրությունը:

«Միլանի» ադամանդե ձեռքբերումը

2003-ին 8,5 մլն եվրո արժեքով պայմանագիր կնքելով’ Կական տեղափոխվեց «Միլան»: Իտալական ակումբում Կական պարզապես փայլում էր. անհավանական արագություն, գնդակին տիրելու փայլուն տեխնիկա, անկասելի հարվածներ: Կակա-Շևչենկո զույգը «Միլանի» գլխավոր զենքն էր դարձել: Մամուլը սկսեց գրել, որ Կական «Միլանի» ադամանդե ձեռքբերումն է, իսկ Պելեն հայտարարեց’ «Նա ֆուտբոլային հանճար է»:

2009 թվականի ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ Կակայի ծառայություններով լրջորեն հետաքրքրված էր «Մանչեսթեր Սիթին». բրազիլացին չցանկացավ հեռանալ Իտալիայից: Սակայն ամիսներ հետո Կական, այնուամենայնիվ լքեց Ա Սերիան:

Football Italia-ի 2009-ի հունիսի 3-ի հրապարակումը չարագուշակ էր «Միլանի» երկրպագուների համար և հակառակ զգացողություններն է առաջացնում «Ռեալի» երկրպագուների մոտ:

Նույն տարվա օգոստոսի 7-ին Կական առաջին անգամ խաղաց իսպանական ակումբում: Այժմ թեև մամուլը Կակային այս ու այն ակումբ է ուղարկում, բրազիլացին շարունակում է ելույթները «արքայական» ակումբի կազմում, թեպետ մեծավմասամբ խաղերին հետևում է պահեստայինների նստարանից:

Հավելենք, որ Բրազիլիայի ազգային հավաքականում Կական իր նորամուտը նշել 2002-ի հունվարի 31-ին: Նույն տարվա Աշխարհի առաջնությանը թիմի հետ նա նվաճեց չեմպիոնի տիտղոսը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում