Մարիո Գյոտցեն պաշտոնապես «Բավարիայի» խաղացող է

Մարիո Գյոտցեն պաշտոնապես  «Բավարիայի» խաղացող է

«Բորուսսիայի» և Գերմանիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Մարիո Գյոտցեն այսուհետև պաշտոնապես «Բավարիայի» խաղացող է: Այս մասին գերմանական լրատվամիջոցներին հաղորդել է «Բորուսսիայի» մամլո ծառայությունը:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ ֆուտբոլիստի տրանսֆերը կկազմի մոտ 37 մլն եվրո: Գյոտցեն կտեղափոխվի մյունխենյան ակումբ հուլիսի 1-ին:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում