ՄԱԿ-ի ԱԽ-ում Հայաստանի ներկայացուցիչը կոչ է արել Ադրբեջանին զերծ մնալ էժանագին քայլերից

Փետրվարի 23-ին ՄԱԿի անվտանգության խորհրդում տեղի են ունեցել քննարկում «Կանայք, խաղաղություն և անվտանգություն» խորագրի ներքո, որին մասնակցում էին կազմակերպության անդամ երկրների հինգ տասնյակից ավելի ներկայացուցիչներ, ՄԱԿի բարձրաստիճան պաշտոնյաներ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Ի թիվս այլոց, թեմատիկ այս քննարկմանը մասնակցել է նաև ՄԱԿում Հայաստանի դեսպան Կարեն Նազարյանը, ով իր ելույթում անդրադարձել է քննարկման առանցքային հարցի` հակամարտությունների ընթացքում կանանց և աղջիկների հանդեպ գործած բռնություններին. Դեսպան Նազարյանը նշել, որ նմանօրինակ հանցագործությունները պետք է բացահայտվեն և մեղավորները պատժվենայլապես անպատժելիությունը նոր զոհեր կծնի, նշելով նաև որ պատժելը միայն բավարար չէ, անհրաժեշտ են հիմնարար փոփոխություններ ինտիուցիոնալ և հասարակության գիտակցության մակարդակներում: 

Իր ելույթում դեսպան Նազարյանն ի մասնավորապես նշել է., որ «մի քանի օրից մենք ոգեկոչելու ենք Սումգայիթի անմեղ զոհերի հիշատակը, ովքեր ենթարկվեցին սպանդի ու սարսափելի բռնությունների միայն այն պատճառով, որ հայեր էին»: Ակնարկելով Ադրբեջանի ներկայացուցչի ելույթինՀայաստանի դեսպանը հիշեցրել է, որ այսօրվա քննարկումը վերաբերում է միայն Անվտանգության խորհրդի օրակարգում ներառված հակամարտությունների ընթացքում գործած բռնություններին և ոճրագործություններնու անհեթեթ համարել Խոջալու բնակավայրում տեղի ունեցած դեպքերին կատարած ակնարկը: Նա այնուհետև նշել է, որ պաշտպանությունն ու կանխարգելումն ապահովելու, իրական արդյունքներ ստանալու համար ԱԽի քննարկումների ընթացքում անհրաժեշտէ դրսևորել ճշգրտություն և հավաստիություն, ու Խորհրդի անդամների ուշադրությունը հրավիրել այն փաստին, որ նույնիսկ ԱԽ ընտրվելուց հետո Ադրբեջանը շարունակում է իր անպատասխանատու գործելաոճը թաքցնելու համար իր կատարած հանցագործություններն ու սադրանքները:

Քննարկումների ընթացքում Հայաստանի ներկայացուցչի կողմից կոչ է արվել Ադրբեջանին զերծ մնալ էժանագին քայլերից ու ԱԽում անհարկի շահարկումներից և փոխարենը կենտրոնանալ ԵԱՀԿ ՄԽ եռանախագահների միջնորդությամբ իրականացվող ԼՂ բանակցային գործընթացին ու կյանքի կոչել այն պայմանավորվածությունները, որոնք ձեռք են բերվել Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի նախագահների վերջին հանդիպումների ընթացքում:

Հակադարձելով ադրբեջանական քարոզչությանըդեսպանը նաև նշել է, որ Ադրբեջանը շարունակում է խախտել ՄԱԿի ԱԽ բանաձևերը, որոնք կոչ են անում կողմերին բանակցություններ վարել ԵԱՀԿ ՄԽ ձևաչափով և ուղիղ շփումների միջոցով, և որ Ադրբեջանի հրաժարումը վարել բանակցություններ ԼՂՀ ընտրված ղեկավարության հետ հարցի կարգավորման հիմնական խոչընդոտներից է:

Հետևեք մեզ նաև Telegram-ում