Հայնկես. Ես շատ ուրախ եմ Աբիդալի` հիանալի մարդու ու մարզիկի համար
23/04/2013 16:46
Նմանատիպ
«Բավարիայի» գլխավոր մարզիչ Յուպ Հայնկեսը գովասանքի խոսքեր է հասցեագրել «Բարսելոնայի» պաշտպան Էրիկ Աբիդալի հասցեին, հաղորդում է գերմանական մամուլը: Հիշեցնենք’ եվրոպական այս երկու գրանդ ակումբները կհանդիպեն Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի շրջանակներում:
-Շաբաթ օրը Աբիդալը վիրահատությունից հետո առաջին անգամ 90 րոպե խաղաց, ու ես շատ ուրախ եմ նրա համար: Նա հիանալի մարդ ու մարզիկ է: Մեզ հետ խաղում նույնպես նա կարող է դաշտ դուրս գալ: Սակայն խաղին նրա մասնակցությունը չի ազդի մեր տակտիկական մոտեցումների վրա; Մենք գիտենք’ ինչպես խաղալ «Բարսելոնայի» դեմ,- ասել է Հայնկեսը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում