Վացկե. Իհարկե, «Բորուսիան» ցավում է Գյոթցեի հեռանալու համար
23/04/2013 16:55
Նմանատիպ
Դորտմունդի «Բորուսիայի» գործադիր տնօրեն Հանս-Յոահիմ Վացկեն մեկնաբանել է թիմի կիսապաշտպան Մարիո Գյոթցեի տեղափոխությունը «Բավարիա», որի մասին պաշտոնապես հայտարարվեց այսօր: Գերմանացին մյունխենյան թիմը կհամալրի ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո:
-Իհարկե, «Բորուսիան» ցավում է Գյոթցեի հեռանալու համար: Սակայն պետք է ընդծգել, որ ֆուտբոլիստն ու նրա գործակալ Ֆոլկեր Շտրուտը գործել են բացառապես ակումբի հետ եղած պայմանագրի շրջանակներում,- ասել է Վացկեն:
Հետևեք մեզ նաև Telegram-ում