Իբրահիմովիչը չի վերադառնա «Յուվենտուս»

Իբրահիմովիչը չի վերադառնա «Յուվենտուս»

Բոլորովին վերջերս «ՊՍԺ»-ի հարձակվող Զլատան Իբրահիմովիչի գործակալ Մինո Ռայոլան Յուվենտուսին կոչ էր արել վերադարձնել շվեդ ֆուտբոլիստին, իսկ այժմ նշում է’ այս տրանսֆերի հավանականությունը 0,001% է:

-Հավանականությունը, որը Իբրան կվերադառնա Թուրին, գնահատում եմ 0,001%; Պետք է ընդգծել, որ փարիզյան ակումբը չի պատրաստվում բաց թողնել Զլատանին, քանի որ նրանց փողեր պետք չեն:

Նրանք Իբրայի շուրջ անհավանական ծրագիր են կառուցել, ու նա չի պատրաստվում հեռանալ: Նա ինձ չի ասել, թե ցանկանում է տեղափոխվել այլ թիմ, ու անձամբ ես էլ չեմ պատրաստվում այդ ուղղությամբ ինչ-որ քայլեր ձեռնարկել,- ասել է Ռայոլան:

Հետևեք մեզ նաև Telegram-ում