Հայ նետաձիգները Եվրոպայի Գրան Պրիում
Նմանատիպ
Հայ նետաձիգները վերադարձել են Ֆրանսիայի Ռիոմ քաղաքում կայացած Եվրոպայի Գրան Պրիի 1-ին փուլի մրցաշարից: Ֆրանսիա էին մեկնել նետաձգության Հայաստանի հավաքականի անդամներ ՀՀ չեմպիոններ Գոհար Շահնազարյանը և Արշակ Պետրոսյանը:
Մեկնարկային շրջանի Մ1 վարժությունում Ա. Պետրոսյանը վաստակել է 1257 միավոր, իսկ Գ. Շահնազարյանը 1233 միավոր: Ցավոք մեր մարզիկները պարտվել են 1/24 եզրափակչում և երկուսն էլ գրավել 33-րդ տեղը՝ Ա. Պետրոսյանը 74, իսկ Գ. Շահնազարյանը 53 մասնակիցների մեջ:
Նշենք, որ ռիոմյան ստուգատեսը տարվա առաջին մեկնարկային մրցաշարն էր աշխարհի առաջնությունից առաջ, որին լավ պատրաստվելու համար հայ նետաձիգները դեռ բավականին ժամանակ ունեն: Մինչ աշխարհի առաջնությունը նրանք մասնակցելու են մի շարք միջազգային մրցաշարերի՝ Եվրոպայի Գրան Պրիի 2-րդ փուլ (Հայաստան), աշխարհի գավաթի 2-րդ փուլ (Թուրքիա) և աշխարհի գավաթի 4-րդ փուլ (Լեհաստան):