Չավի. Կփորձենք հրաշք գործել

Չավի. Կփորձենք հրաշք գործել

«Բարսելոնայի» ֆուտբոլիստ Չավին «Բավարիայի» հետ խաղից հետո (4:0) ասել է, որ գերմանացիներն անչափ ուժեղ էին.

-«Բավարիան» ուժեղ էր, ու մենք պետք է շնորհավորենք նրան: Մենք առաջին խաղում ավելի շատ էինք գնդակին տիրում, բայց ոչինչ չկարողացանք անել: 1:0

հաշվի ժամանակ դեռ վստահություն էինք պահպանում, որ կկարողանանք գոլ խփել: Առջևում 90 րոպե կա և թեպետ գործնականում անհնար է հնչում, մենք պատասխան խաղում կփորձենք հրաշք գործել:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում