«Տոտենհեմը» պատրաստվում է գնել Ալեքս Սոնգին

«Տոտենհեմը» պատրաստվում է գնել Ալեքս Սոնգին

Կամերունացին կարող է վերադառնալ Մառախլապատ Ալբիոն:

«Բարսելոնայի» հենակետային կիսապաշտպան Ալեքս Սոնգը հայտնվել է «Տոտենհեմի» նշանառության տակ: Ինչպես հաղորդում է TMW-ն’ հղում կատարելով բրիտանական ԶԼՄ-ներին, «շպորները» ֆուտբոլիստին Պրեմիեր լիգա վերադարձնելու համար արդեն սկսել են բանակցությունները կատալոնական ակումբի հետ ու պատրաստ են նրա համար վճարել 15 մլն. եվրո:

Հիշեցնենք’ ավելի վաղ տարածվել էր տեղեկատվություն, որ Սոնգը պատրաստվում է վերադառնալ «Արսենալ»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում