Մեսսին պատրաստ չի եղել «Բավարիայի» հետ խաղին

Մեսսին պատրաստ չի եղել «Բավարիայի» հետ խաղին

Գործակալ Խոսեպ Մարիա Մինգելյան նշել է, որ «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին պատրաստ չէր Չեմպիոնների լիգայի խաղարկության «Բավարիայի» հետ պատասխան խաղին, հաղորդում է գերմանական մամուլը:

Նա այդ ամենի մասին տեղեկացել է արգենտինացի ֆուտբոլիստի հորից:

Հիշեցնենք’ Մեսսին ծնկատակի ջլի վնասվածք ուներ, սակայն կատալոնական ակումբի բժիշկները նրան թույլ տվեցին դուրս գալ խաղադաշտ’ պնդելով, որ խաղացողը հաղթահարել է վնասվածքը: Սակայն նա անհաջող հանդիպում անցկացրեց, իսկ «Բարսելոնան» պարտվեց մրցակցին խոշոր’ 0-4 հաշվով:

-Մեսսիի հայրն այդ օրը ցերեկը ինձ ասաց, որ իր որդին պատրաստ չէ դուրս գալ խաղադաշտ,- ասել է Մինգելյան:

Հետևեք մեզ նաև Telegram-ում