«Բորուսիան» Լևանդովսկուն չի վաճառի «Բավարիային»
24/04/2013 14:20
Նմանատիպ
Դորտմունդի «Բորուսիայի» ղեկավարությունն ու մարզչական շտաբը չի պատրաստվում տրասնֆերի հանել հարձակվող Ռոբերտ Լևանդովսկուն, հաղորդում է գերմանական մամուլը:
Դորտմունդցիները, մասնավորապես, չեն ցանկանում լեհ ֆուտբոլիստին վաճառել «Բավարիային»: Մյունխենյան ակումբի’ հարձակվողի հանդեպ հետաքրքրության մասին ընթացիկ տարում շատ է խոսվել, իսկ ֆուտբոլիստը միանշանակ հայտարարություններ չի արել: Սակայն Լևանդովսկին, ով մինչև 2014 թվականը պայմանագիր ունի դորտմունդյան թիմի հետ, նշել է, որ արդեն որոշել է իր ապագան:
Ինչ վերաբերում է «Բորուսիայի» որոշմանը, ապա դա հիմնականում պայմանավորված է նրանով, որ իրենց առաջատարներից մեկին’ Մարիո Գյոթցեին, նրանք արդեն վաճառել են մյունխենյան ակումբին: Նա Պեպ Գվարդիոլայի ղեկավարությամբ կսկսի հանդես գալ հաջորդ մրցաշրջանից:
Հետևեք մեզ նաև Telegram-ում