Daily Mail. «Չելսին» շատ մոտ է Ֆալկաոյի ձեռքբերմանը
24/04/2013 15:07
Նմանատիպ
«Չելսին» պատրաստակամություն է հայտնել 46 մլն. ֆունտ վճարել «Ատլետիկոյի» հարձակվող Ռադամել Ֆալկաոյի համար, հաղորդում է Daily Mail-ը: Հենց այդ հրաժարագինն է նշված կոլումբիացու’ մադրիդյան թիմի հետ ունեցած պայմանագրում:
Բացի այդ, «կապույտները» համաձայն են ևս մեկ տարի վարձակալությամբ զիջել Տիբո Կուրտուային, ով վերջին երկու տարիներին վարձավճարով հանդես է գալիս Դիեգո Սիմեոնեի թիմում:
Պարբերականը հաղորդում է, որ լոնդոնյան ակումբը կոլումբիացի 27-ամյա հարձակվողին կառաջարկի շաբաթական 200 հազար ֆունտ աշխատավարձ: Նրանք Ֆալկաոյի ձեռքբերման մտքի վրա են կանգ առել այն բանից հետո, երբ չեն կարողացել համաձայնության գալ Էդինսոն Կավանիի հետ, ով արդեն անհատական պայմանագիր ունի «ՊՍԺ»-ի հետ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում