Բարտրա. Պետք է պատրաստվենք պատասխան խաղին` հիշելով` ինչպես հաղթեցինք «Միլանին»
24/04/2013 15:43
Նմանատիպ
«Բարսելոնայի» պաշտպան Մարկ Բարտրան խոսել է Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչում «Բավարիայից» կրած 0-4 հաշվով պարտության մասին:
-Մենք շատ հիասթափված ենք: Հեշտ չէ այսպիսի պարտությունից հետո: Բայց մենք պետք է փորձենք լավատես մնալ, չնայած այսօրվա խաղի արդյունքը խնդիրը շատ բարդ է դարձնում: Սակայն մենք պետք է պատրաստվենք պատասխան խաղին’ հիշելով, թե ինչպես սեփական հարկի տակ հաղթեցինք «Միլանին» 4-0 հաշվով:
Թիմը հանուն երկրպագուների կփորձի ներդնել իր առավելագույն ջանքերը: Մենք գիտեինք, որ «Բավարիան» ֆիզիկապես շատ լավ է պատրաստված: Այժմ պետք է աշխատել սխալների վրա: Սա մեր երեկոն չէր, սակայն հուսով ենք, որ հաջորդում ամեն ինչ այլ կլինի,- ասել է Բարտրան:
Հետևեք մեզ նաև Telegram-ում