«Ռեալը» պատրաստ չէ Բեյլի համար 45 մլն. եվրոյից ավելին վճարել

«Ռեալը» պատրաստ չէ Բեյլի համար 45 մլն. եվրոյից ավելին վճարել

«Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը սահմանափակել է այն միջոցները, որով ակումբը պետք է պայքարի «Տոտենհեմի» կիսապաշտպան Գարեթ Բեյլի համար:

Լոնդոնում պատրաստ չեն բաց թողնել ուելսցուն, ինչի համար էլ «շպորներին» չեն հետաքրքրում մի քանի տասնյակ միլիոնանոց առաջարկները: Ակումբի նախագահ Դանիել Լևին արդեն հասկացնել է տվել, որ թիմի գլխավոր աստղին բաց կթողնի միայն 100 մլն. եվրոյի դիմաց:

Պերեսը Բեյլի համար պատրաստ է վճարել 45 մլն. եվրո, ինչպես նաև առաջարկել թիմի երկու ֆուտբոլիստներից մեկին’ Գոնսալո Իգուաինին կամ Անխել դի Մարիային: Հնարավոր գործարքի մեջ կարող է ներգրավվել նաև Խոսե Կալյեխոնը, ով թիմում այդքան էլ շատ խաղային ժամանակ չի ստանում, չնայած վերջին ժամանակներս սկսել է ավելի հաճախ խաղալ:

«Ռեալի» հարձակումը ուժեղացնելու պահեստային տարբերակ է համարվում «Նապոլիի» հարձակվող Էդինսոն Կավանիի ձեռքբերումը, ում ծառայությունները հետարքրում են նաև «ՊՍԺ»-ին ու «Մանչեսթեր Սիթիին»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում