Երկրպագուները վիրավորական խոսքեր են գրել Գյոտցեի ծնողների տան պատերին
25/04/2013 10:55
Նմանատիպ
Բորուսսիայի» ֆուտբոլիստ Մարիո Գյոտցեի տեղափոխությունը Մյունխենի «Բավարիա» երկրպագուների շրջանում բուռն արձագանք է ստացել: Լուրը լսելուց հետո նրա facebook-ի էջը լցվեց վիրավորական մեկնաբանություններով ու ժամեր անց պարզապես փակվեց: Դրանից հետո նույն ցանցում երկրպագուները խումբ բացեցին, որտեղ շատ կոպիտ ձևով էին մեկնաբանում ու քննարկում ինֆորմացիան:
Բացի այդ Գյոտցեի փոքր եղբայրը ստիպված է եղել փոխել դպրոցը, քանի որ ճնշումների էր ենթարկվում:
Այսքանին գումարվել է նաև երկրպագուների վիրավորական գրառումները ֆուտբոլիստի ծնողների տան պատերին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում