Զամմեր. Գյոթցեն շատ առաջարկներ է մերժել` «Բավարիա» տեղափոխվելու համար

Զամմեր. Գյոթցեն շատ առաջարկներ է մերժել` «Բավարիա» տեղափոխվելու համար

«Բավարիայի» սպորտային տնօրեն Մաթիաս Զամմերը նշել է, որ Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Մարիո Գյոթցեն ի սկզբանե հակված է եղել մյունխենյան ակումբ տեղափոխվելուն, հաղորդում է գերմանական մամուլը:

Հիշեցնենք’ երիտասարդ գերմանացու’ Մյունխեն տեղափոխության մասին հայտարարվեց օրերս, ինչը մեծ դժգոհություն առաջացրեց դորտմունդյան թիմի երկրպագուների շրջանում: Նրանք Գյոթցեին արդեն անվանում են «դավաճան»:

-Մարդիկ պետք է իմանան, որ Գյոթցեն շատ առաջարկներ է մերժել’ «Բավարիա» տեղափոխվելու համար: Դա իսկապես ֆանտաստիկ առաջարկ էր: Իհարկե, տեղեկությունը հրապարակելու համար իդեալական պահ չէր, մենք պատրաստվում էինք դա անել Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ հանդիպումներից հետո: Իսկ «Բորուսիան» այս հարցով մեզ հետ չի կապվել, քանի որ դրա անհրաժեշտությունը չի եղել: Ամեն ինչ արվել է ֆուտբոլիստի պայմանագրի շրջանակներում,- ասել է Զամմերը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում