Նեյմարը Բրազիլիայի հավաքականի կազմում վնասվածք է ստացել
25/04/2013 14:40
Նմանատիպ
«Սանտոսի» հարձակվող Նեյմարը վնասվածք է ստացել Բրազիլիայի ու Չիլիի հավաքականների ընկերական մրցավեճում:
Հանդիպումը, որը չորեքշաբթի օրը տեղի ունեցավ Բելու-Օրիզոնտիում, ավարտվեց 2-2 հաշվով: Նեյմարը 55-րդ րոպեին խփեց իր թիմի երկրորդ գնդակը, սակայն խաղավերջում մեջքի վնասվածք ստացավ, ու, չնայած կարող էր լքել խաղադաշտը, մնաց այնտեղ ու մնացած մասն անցկացրեց քայլելով:
-Ես խաղի ժամանակ ցավ զգացի, այժմ պետք է հանգստանամ, որպեսզի պատրաստ լինեմ շաբաթ օրվա հանդիպմանը: Վնասվածք ստանալու ժամանակ ոչ մի հարված չի եղել: Կարծում եմ’ դա կապված էր հոգնածության հետ,- բրազիլացուն մեջբերում է Globo-ն:
Նշենք’ ապրիլի 27-ին «Սանտոսը» հանդիպում է անցկացնելու «Պալմեյրասի» հետ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում