«Յուվենտուսը» պայմանագիր կառաջարկի Ռոբենին

«Յուվենտուսը» պայմանագիր կառաջարկի Ռոբենին

Corriere Dello Sport-ի հաղորդած տեղեկությունների համաձայն, «Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն միշտ ցանկություն է ունեցել ձեռք բերելու Արյեն Ռոբենին և առաջիկա տրանսֆերային պատուհանի ժամանակ կփորձի դա իրականացնել:

Ինչպես գիտեք, Մարիո Գյոտցեն ամռանից հանդես է գալու «Բավարիայում», ինչի հետևանքով 29-ամյա Ռոբենի համար մեկնարկային կազմում հնարավոր է տեղ չլինի և վերջինս չհրաժարվի «Յուվենտուսի» առաջարկից:

Թուրինյան ակումբը նախնական տեղեկությունների համաձայն, պատրաստ է վճարել 18 մլն եվրո այդ տեղափոխության համար:

Հետևեք մեզ նաև Telegram-ում