Կլոպ. Լևանդովսկին մնում է «Բորուսսիայում»

Կլոպ. Լևանդովսկին մնում է «Բորուսսիայում»

Երեկ եվրոպական մամուլը ողողվեց տեղեկատվությամբ, իբրև Ռոբերտ Լևանդովսկին առաջիկա տրանսֆերային պատուհանի ժամանակ տեղափոխվելու է Մյունխենի «Բավարիա»: Այս լուրերի վերաբերյալ իր կարծիքն է արտահայտել «Բորուսսիայի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը.

-Ներկայիս իրավիճակից դատելով` Լևանդովսկին կմնա «Բորուսսիայում» մեկ տարի ևս: Ինձ ներկայիս իրավիճակն է հետաքրքրում: Ինչու՞ ես պետք է մտածեմ մյուս մրցաշրջանների մասին: Ոչ ոք չգիտի` ինչ տեղի կունենա այն ժամանակ,-Կլոպի խոսքերը մեջբերել է Goal.com-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում