Ռոջերս. Սուարեսը դարձավ ՖԱ-ի զոհը

Ռոջերս. Սուարեսը դարձավ ՖԱ-ի զոհը

«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Բրենդան Ռոջերսը քննադատել է Անգլիայի Ֆուտբոլի ասոցիացիայի` Լուիս Սուարեսին 10 խաղով որակազրկելու որոշումը: Այս առիթով մարզիչն ասել է.

-Որակազրկման չափը շատ է տխրեցնում: Մենք հիասթափված ենք այս որոշումից: Խոսքն այն մասին չէ, որ Սուարեսին որակազրկել են. բոլորն էլ տեսան` ինչ կատարվեց, Լուիսն ընդունեց իր մեղավորությունը: Սակայն սա շատ խիստ պատիժ է: Սուարեսը դարձավ ՖԱ-ի զոհը, որը պատժեց անհատին և ոչ արարքը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում