«Ինտերը» ցանկանում է ձեռք բերել Ռոյսին

«Ինտերը» ցանկանում է ձեռք բերել Ռոյսին

«Ինտերը» հետաքրքրված է Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Մարկո Ռոյսի ծառայություններով, հաղորդում է գերմանական Bild-ը:

Ամռանը «ներաձուրիները» պատրաստվում են իրենց կազմում արմատական փոփոխություններ կատարել, և թիմի տրանսֆերային նպատակների ցանկում է հայտնվել նաև Գերմանիայի հավաքականի ֆուտբոլիստը, ով նախորդ մրցաշրջանում դարձավ Բունդեսլիգայի գլխավոր բացահայտումը, իսկ այս տարի իրեն դրսևորեց արդեն Չեմպիոնների լիգայում: Իտալական կողմը Ռոյսի համար պատրաստ է վճարել 35 մլն. եվրո: Առաջարկը Դորտմունդ կուղարկվի հաջորդ շաբաթվա ընթացքում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում