«Սոչին միշտ արևոտ է» ֆիլմի ռեժիսորը Տիգրան Քեոսայանն է
26/04/2013 18:42
Նմանատիպ
Սոչիում ընթանում են օլիմպիական մարզավանի կառուցման վերջին աշխատանքները: Զուգահեռաբար նկարահանվում է «Սոչին միշտ արևոտ է» պայմանական անվանումով գեղարվեստական ֆիլմը: ՀԱՕԿ-ի լրատվության բաժինը հաղորդում է, որ նման ծավալուն և պատասխանատու աշխատանքը վստահված է հայազգի կինոռեժիսոր Տիգրան Քեոսայանին: Նա գլխավոր դերակատար է ընտրել Սոչիում ծնված երիտասարդ դերասաններ Արմեն Առուշանյանին և Դանա Աբիզովային:
Հերոսները օլիմպիական մարզավանի շինարարներն են և քաղաքի բնակիչները: Սյուժեն մի քանի ուղղություն ունի: Նկարահանող խումբն աշխատում է օրեկան 12 – ժամյա խիտ գրաֆիկով: Ֆիլմը ներկայացնում է Սոչիի հարակից գյուղում ապրող Սերաֆիմայի ընտանիքը . ամառ և առաջին բերքահավաքը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում