Վենգերը Վան Պերսիին համեմատել է 39-ամյա կնոջ հետ, ով ցանկանում է հղիանալ
27/04/2013 11:22
Նմանատիպ
«Արսենալի» գլխավոր մարզիչը, հերթական անգամ անդրադառնալով Ռոբին վան Պերսիի տեղափոխությանը «Մանչեսթեր Յունայթեդ», նրան համեմատել է 39 տարեկան մի կնոջ հետ, ով հղիանալու ցանկություն ունի:
-Ռոբինն անկեղծ տղա է: 29 տարեկանում նա մտածեց` «Կարո՞ղ եմ ես այստեղ չեմպիոն դառնալ, թե՞ ավելի շատ հնարավորություններ կլինեն, եթե տեղափոխվել»: Խոսքը գնում է այնպիսի ժամկետների մասին, ինչպես այն կնոջ պարագայում, ով 39 տարեկանում չունի երեխա: Կինը ևս սկսում է մտածել` «Ես շատ ժամանակ չունեմ…»,-Արսեն Վենգերի խոսքերը մեջբերել են բրիտանական լրատվամիջոցները:
Հետևեք մեզ նաև Telegram-ում