Շարապովա. Շատ ակտիվ խաղացի
27/04/2013 12:10
Նմանատիպ
Շտուտգարտի մրցաշարի քառորդ եզրափակչում 7:5, 4:6, 6:4 հաշվով Անա Իվանովիչին հաղթելուց հետո, Մարիա Շարապովան խոսել է խաղից ստացած տպավորություններից:
-Բարդ խաղ ստացվեց: Անհրաժեշտ եղավ ամբողջովին կենտրոնանալ և 100 տոկոսով ներդնել ուժերս հաղթելու համար: Ուրախ եմ, որ կարողացա առավելության հասնել:
Ցավոք, մի քանի սխալներ թույլ տվեցի և չկարողացա խաղն առավել շուտ ավարտել: Երկրորդ սեթում ես շատ ակտիվ խաղացի, ինչն օգնեց հաղթանակի հասնել,-ասել է ռուս թենիսիստուհին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում