Հնարավոր է` Ջոն Թերրին վերադառնա Անգլիայի հավաքական

Հնարավոր է` Ջոն Թերրին վերադառնա Անգլիայի հավաքական

Մոտ ժամանակներս «Չելսիի» պաշտպան Ջոն Թերրին կարող է կրկին կրել Անգլիայի հավաքականի մարզաշապիկը:

Հիշեցնենք` Չեմպիոնների լիգայի գավաթի հանձնման արարողության ժամանակ Թերրին ցուցադրաբար չսեղմեց Անգլիայի ֆուտբոլի ասոցիացիայի նախագահ Դեևիդ Բերնստեյինի ձեռքը: Բրիտանական լրատվամիջոցները գրում են, որ հենց դա էր հավաքականից հեռանալու պատճառը:

Սակայն հուլիսին Բերնստեյնը թողնելու է իր պաշտոնը, ինչը Sky Sports-ի հաղորդած տեղեկությունների համաձայն, կարող է Թերրի վերադարձի համար հիանալի հնարավորություն լինել:

Նշենք, որ վերջին անգամ Ջոն Թերրին հավաքականի կազմում մասնակցել է Մոլդովայի հետ սեպտեմբերին կայացած խաղին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում