Սանտանա. Լևանդովսկին Ռոնալդուից լավ է խաղում
27/04/2013 13:09
Նմանատիպ
Դորտմունդի «Բորուսիայի» պաշտպան Ֆելիպե Սանտանան խոսել է Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ առաջին խաղում Մադրիդի «Ռեալի» նկատմամբ տարած հաղթանակի մասին’ 4-1:
-Կիսաեզրափակչի այս զույգում դեռ ոչինչ չի որոշվել: «Բորուսիան» եզրափակիչ դուրս գալու լավ հնարավորություններ ունի, սակայն «Ռեալը» լավ թիմ է մնում, ու չպետք է նրան թերագնահատել: Նույն կերպ էլ «Բարսելոնան» կարող է պայքարել «Բավարիայի» դեմ:
Մեր թիմի լավագույն խաղացողը ներկայումս Ռոբերտ Լևանդովսկին է, որը, իմ կարծիքով, Ռոնալդուից լավ է խաղում: Ռոբերտը հեշտությամբ է խաղում «Բարսելոնայի» կամ «Ռեալի» դեմ, քանի որ ոտքերով շատ լավ է աշխատում, ու օգնում է նաև պաշտպանությանը, չնայած դա նրա անմիջական պարտականությունների մեջ չի մտնում,- ասել է Սանտանան Bild-ին տված հարցազրույցում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում