«Սանտոսի» փոխնախագահ. Նեյմարը չի ցանկանում երկարաձգել պայմանագիրը ակումբի հետ
27/04/2013 13:18
Նմանատիպ
«Սանտոսի» հարձակվող Նեյմարը ամառային տրասնֆերային պատուհանի ժամանակ կարող է լքել իր ներկայիս թիմը, հաղորդում է հարավամերիկյան մամուլը: Այս մասին հայտնել է բրազիլական ակումբի փոխնախագահ Օդիլիո Ռոդրիգեսը:
-Նեյմարը մեզ ասել է, որ չի ցանկանում երկարաձգել պայմանագիրը «Սանտոսի» հետ: Ֆուտբոլիստը նշել է, որ իր շրջափուլն այս ակումբում ավարտվել է,- ասել է Ռոդրիգեսը:
Հիշեցնենք’ ավելի վաղ տեղեկացվում էր, որ կատալոնական ակումբի ղեկավարությունն ու մարզչական շտաբը սպասում են նրան, որ Նեյմարը պաշտոնապես թիմը լքելու ցանկություն հայտնի:
«Բարսելոնան» պատրաստվում է իրականացնել նրա տրանսֆերը: Բրազիլիայի հավաքականի խաղացողի ներկայիս պայմանագիրը «Սանտոսի» հետ գործում է մինչև 2014 թվականը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում