Վիլլաշ-Բոաշ. Բեյլը կմնա «Տոտենհեմում», եթե հայտնվենք Չեմպիոնների լիգայում
27/04/2013 13:27
Նմանատիպ
«Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Անդրե Վիլլաշ-Բոաշը նշել է, որ թիմի առաջատար Գարեթ Բեյլը հաջորդ մրցաշրջանում կմնա ակումբում, եթե թիմը իրավունք ստանա մասնակցելու Չեմպիոննների լիգայի առաջիկա խաղարկությանը:
-Կարծում եմ’ այդպես էլ տեղի կունենա: Այդպիսի տեղեկություն ստացել եմ ակումբից: Նրան պահպանելու միակ հնարվորությունը լավագույն քառյակում հայտնվելն է: Գարեթը համարվում է մեր նախագծի մի մասը, ով ֆանտաստիկ խաղ է ցուցադրում այս մրցաշրջանում: Հուսով եմ’ նա կօգնի «Տոտենհեմին» նաև հետագայում,- ասել է «շպորների» մարզիչը անգլիական ԶԼՄ-ների հետ զրույցում:
Հիշեցնեք’ 23-ամյա ուելսցին համարվում է Մադրիդի «Ռեալի» տրանսֆերային գլխավոր նպատակը: Բեյլը Պրեմիեր լիգայի այս առաջնությունում խփել է 18 գնդակ ու կատարել 8 գոլային փոխանցում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում