Վիլանովա. Աբիդալի պայմանագրի երկարաձգումը հատուկ իրավիճակ է

Վիլանովա. Աբիդալի պայմանագրի երկարաձգումը հատուկ իրավիճակ է

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Տիտո Վիլանովան հասկացնել է տվել, որ վստահ չէ’ արդյոք թիմի պաշտպան Էրիկ Աբիդալը հաջորդ մրցաշրջանը կանցկացնի կատալոնական ակումբում:

-Աբիդալի պայմանագրի երկարաձգումը հատուկ իրավիճակ է: Մենք դեռ չգիտենք, թե նա ինչպես իրեն կզգա խիտ ժամանակացույցում, որի արդյունքում թիմը խաղում է ամեն երեք օրը մեկ,- ասել է Վիլանովան:

«Կապտանռնագույնների» մարզիչը անդրադարձել է նաև դարպասապահ Վիկտոր Վալդեսի շուրջ ստեղծված իրավիճակին, ով ցանկություն է հայտնել իր պայմանագրի ավարտից մեկ տարի շուտ հեռանալ թիմից:

-Ինձ համար խնդիր չի լինի, եթե Վիկտորը ցանկանա ևս մեկ մրցաշրջան անցկացնել թիմի կազմում: Ես նրա հետ չեմ խոսել, բայց իր որոշումը ինձ համար հասկանալի է,- ավելացրել է նա;

Հետևեք մեզ նաև Telegram-ում