Հայնկեսը չի հաստատել, որ պատրաստվում է գլխավորել «Ռեալը»

Հայնկեսը չի հաստատել, որ պատրաստվում է գլխավորել «Ռեալը»

«Բավարիայի» գլխավոր մարզիչ Յուպ Հայնկեսը մեկնաբանել է այն տեղեկությունը, որ ինքը հաջորդ մրցաշրջանից կարող է գլխավորել Մադրիդի «Ռեալը», հաղորդում են գերմանական ԶԼՄ-ները: Նա ընդգծել է, որ թերթերը ամեն ինչ չափազանցեցնում են:

-Պետք չէ հավատալ դրան, քանի որ ես այդ հարցերը ոչ ոքի հետ չեմ քննարկել ու չեմ ասել, թե ինչ եմ անելու այս մրցաշրջանից հետո: Այս աղմուկը բարձրացրել են թերթերը, ովքեր հազարավոր շահարկումներ են ներկայացնում: Անձամբ ես արդեն վաղուց գիտեմ, թե ինչ եմ անելու ապագայում,- ասել է Հայնկեսը:

Հիշեցնենք’ նոր մրցաշրջանից մյունխենյան ակումբը գլխավորելու է Պեպ Գվարդիոլան: Ակումբի ղեկավարությունը Հայնկեսին ադմինիստրատիվ աշխատանք է առաջարկել, սակայն մարզիչը հրաժարվել է դրանից:

Հետևեք մեզ նաև Telegram-ում