Սիլվա. Ցավում եմ` Բրազիլիայի հավաքականի երկրպագուները սուլում են Նեյմարին
27/04/2013 13:55
Նմանատիպ
Բրազիլիայի հավաքականի պաշտպան Տիագո Սիլվան պաշտպանել է իր խաղընկեր Նեյմարին, հաղորդում են հարավամերիկյան ԶԼՄ-ները:
Բանը նրանում է, որ «Սանտոսի» ֆուտբոլիստը հերթական անգամ ենթարկվել է հավաքականի երկրպագուների խիստ քննադատությանը: Տորսիդան շատ դժգոհ է մնացել Չիլիի հետ ընկերական մրցավեճում Նեյմարի խաղից: Այդ խաղում, որն ավարտվեց 2-2 հաշվով, նա գոլի հեղինակ դարձավ: Սակայն հավաքականի երկրպագուները սուլեցին ինչպես նրան, այնպես էլ ամբողջ թիմին:
-Ցավում եմ, որ հավաքականի երկրպագուները սուլում են երկրի լավագույն ֆուտբոլիստներից մեկին: Դա ինձ մտահոգում է, քանի որ ես գիտեմ’ որքան դժվար է խաղալ Բրազիլիայի ընտրանու կազմում,- ասել է Սիլվան:
Հետևեք մեզ նաև Telegram-ում