Գվարդիոլան մտադիր է հրաժարվել Ռոբենից ու Մարիո Գոմեսից
27/04/2013 14:04
Նմանատիպ
«Բավարիայի» ապագա գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան արդեն սկսել է պլանավորել թիմի կազմը հաջորդ մրցաշրջանի համար, հաղորդում են գերմանական ԶԼՄ-ները:
Ըստ աղբյուրի տեղեկությունների’ «Բարսելոնայի» նախկին մարզիչը մտադիր է հրաժարվել մի քանի խաղացողների ծառայություններից: Դրանք հոլանդացի Արիեն Ռոբենն ու գերմանացի Մարիո Գոմեսն են: Իսպանացի մասնագետի առաջնային նպատակը Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Մարիո Գյոթցեի ձեռքբերումն էր, ով արդեն նոր մրցաշրջանից կհամալրի թիմը: Գվարդիոլային շատ է դուր գալիս դորտմունդյան թիմի առաջատարներից մյուսի’ Ռոբերտ Լևանդովսկիի խաղը: Վերջինիս գործակալը արդեն նշել է, որ իր հաճախորդը կլքեի «Բորուսիան» ու արդեն համաձայնություն ունի այլ ակումբի հետ: Շատերը կարծում են, որ խոսքը հենց «Բավարիայի» մասին է:
Հետևեք մեզ նաև Telegram-ում