Տեղի ունեցավ ՀՖՖ 11-րդ տարեկան ժողովը

Տեղի ունեցավ ՀՖՖ 11-րդ տարեկան ժողովը

Ապրիլի 27-ին ՀՖՖ Տեխնիկական կենտրոնում’ ֆուտբոլի ակադեմիայում տեղի ունեցավ ՀՖՖ 11-րդ տարեկան ժողովը:

Ժողովում հաշվետվությամբ հանդես եկավ ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը: Նախորդ ֆինանսական տարվա հաշվապահական հաշվեկշիռը, ֆինանսական հաշվետվությունը, ինչպես նաև ՀՖՖ հաջորդ ֆինանսական տարվա բյուջեի նախագիծը ժողովի պատվիրակների հաստամանը ներկայացրեց ՀՖՖ առաջին փոխնախագահ և գործադիր տնօրեն Արմեն Մինասյանը:

Միջոցառմանը ներկա էր Բելառուսի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի առաջին տեղեկալ և ՈՒԵՖԱ-ի «Հեթ-Տրիկ» կոմիտեի անդամ Սերգեյ Սաֆարյանը, ով ՀՖՖ նախագահին հանձնեց մրցանակներ “Best Grassroots Project” և “Best Digital Markleting Campaign” անվանակարգերում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում