Կառլոս. «Բավարիան» ու «Բորուսիան» ուժեղ էին իսպանացիներից, բայց դա լինում է 15 տարին մեկ
27/04/2013 14:32
Նմանատիպ
«Ռեալի» նախկին պաշտպան ու Մախաչկալայի «Անժիի» ներկայիս տնօրեն Ռոբերտո Կառլոսը մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի առաջին խաղերի արդյունքները, ըստ որոնց, իսպանական ակումբները հաջորդ փուլ դուրս գալու քիչ շանսեր ունեն:
-Ես կարծում եմ, որ «Բարսան» ու «Ռեալը» դեռ կարող են հաղթել դիմակայությունում: Բայց այն, ինչ տեղի ունեցավ առաջին խաղերում, ես բնական չեմ համարում: Այո, գերմանական ակումբներն ուժեղ են, բայց «Ռեալն» էլ վատ չխաղաց:
«Բավարիան» նույնպես արժանի էր հաղթանակի, բայց ոչ այդպիսի խոշոր հաշվով: Տեղի ունեցավ այն, ինչը կատարվում է 15 տարին մեկ,- ասել է Կառլոսը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում