«Բարսելոնայի» երիտասարդ տաղանդը մերժել է «Ման. Սիթիին»
27/04/2013 15:28
Նմանատիպ
«Բարսելոնայի» երիտասարդ ֆուտբոլիստ Ժերարդ Դեուլոֆեուն հրաժարվել է համալրել «Մանչեսթեր Սիթիի» կազմը:
«Քաղաքայինները» ցանկացել են 8 մլն. եվրոյի դիմաց ձեռք բերել 19-ամյա խաղացողի տրասնֆերային իրավունքները, սակայն անձամբ ֆուտբոլիստը որոշել է մնալ Կատալոնիայում:
Դեուլոֆեուի գործակալը տեղեկացրել է, որ իր հաճախորդի պայմանագիրը կատալոնական ակումբի հետ, որը գործում է մինչև 2014 թվականի հունիսը, մոտ ժամանակներս կերկարաձգվի:
Ժերարդը այս մրցաշրջանում 18 գնդակ է խփել «Բարսելոնա Բ»-ի կազմում, որը հանդես է գալիս իսպանական Սեգունդայում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում