Վիլանովա.Ամենալավ բանը, որ կարող եմ անել, աշխատելն է
27/04/2013 18:39
Նմանատիպ
«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Տիտո Վիլանովան հաստատել է, որ կշարունակի աշխատել կատալոնական ակումբում` չնայած առողջական խնդիրներին:
-Զգում եմ, որ ունեմ աշխատելու ուժ և ցանկություն: Առողջությունս ինձ թույլ է տալիս հուսալ, որ հետագայում էլ կմարզեմ «Բարսելոնային»: Անգամ եթե բաց եմ թողնում երկու օր, վատ եմ զգում ինձ: Բժիշկներն ասել են, որ ամենալավ բանը, որ կարող եմ անել, աշխատելն է,-Վիլանովայի խոսքերն է մեջբերում Cadena Ser-ը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում